fbpx
Աշխարհ

Իրանը Մերձավոր Արևելքում անվտանգության ապահովման ծրագիր կներկայացնի ՄԱԿ-ին

Իրանը մինչև տարեվերջ ՄԱԿ-ին կներկայացնի Պարսից ծոցի, Հորմուզի նեղուցի և Օմանի ծոցի անվտանգության ապահովման համագործակցության ծրագիր: Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում անցկացվող զորահանդեսի ժամանակ։

«Այս տարի մենք ՄԱԿ-ին կապացուցենք, որ Իրանը, կարող է անվտանգություն ստեղծել Պարսից և Օմանի ծոցերում՝ համագործակցելով տարածաշրջանի երկրների հետ»,-ասել է նա:

Իրանի նախագահը նաև հայտնել է, որ Պարսից ծոցի տարածաշրջանում օտարերկրյա զորքերի առկայությունը ուժեղացնում է անապահովությունը տարածաշրջանում:

Նշենք, որ ԱՄՆ-ն է հայտարարել իր՝ Մերձավոր Արևելքում լրացուցիչ զորքեր ուղարկելու մասին որոշումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ