Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին Հայաստանում կլինի:
Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:
«Ռուսաստանն ու Հայաստանը վստահորեն շարժվում են բազմակողմ համագործակցության ամրապնդման ճանապարհով։ Քաղաքական երկխոսությունը 2 երկրների մեջ բարձր մակարդակի է։ Մեկ շաբաթից, հոկտեմբերի 1-ին, Վլադիմիր Պուտինը կայցելի Երևան՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով»,-ասել է Ռուդենկոն։