Լիճքում կառուցվում է 1866 մետրանոց մայթ

Հրապարակող՝

Screenshot_2

Ամենադիտվածներ

Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի մասում կառուցվում է 1866 մետր երկարությամբ մայթ։

Այս մասին տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարանի Facebook-ի էջից։

Ճանապարհը գտնվում է Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում։

Նշվում է, որ շինարարության արժեքը 64 միլիոն 254 հազար դրամ է։

Ճանապարհը կառուցվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ։

Լիճքի համայնքապետ Գնել Գրիգորյանի խոսքով՝ սեպտեմբերի 20-ին սկսված կառուցումը կավարտվի նոյեմբերի 20-ին։

Ամենաթարմ