Թաիլանդական Պատայա քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր՝ մրցումային վերջին օրը, Հայաստանը երկու ներկայացուցիչ կունենա:
+109 կգ քաշային կարգում պայքարի դուրս կգան Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը: Հայ ծանրորդների մրցելույթներին կարող եք հետևել 12:55-ից Առաջին ալիքի ուղիղ եթերում:
Նախքան այս Հայաստանի ներկայացուցիչներից Հակոբ Մկրտչյանը (89 կգ) ու Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) դարձել էին աշխարհի չեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ) փոքր բրոնզե մեդալ էին նվաճել պոկում վարժությունում: