Դիրքեր կան, որ հետ ենք վերցրել. Արմեն Խաչատրյան

Հրապարակող՝

10731042_932743860088482_492479578949781234_n

Հայաստանի արևելյան սահմանագոտում տեղի ունեցած ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում Զինված ուժերը մարտական դիրքեր են հետ վերցրել։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Այս պահին հրադադար է։ Դիրքեր կան, որ հետ ենք վերցրել»,- ասաց Խաչատրյանը։

Պատգամավորը նպատակահարմար չհամարեց ասել, թե որտեղ ինչ են վերցրել և որ հատվածում ինչ իրավիճակ է։

Հարցին՝ հայկական կողմը ՀԱՊԿ-ին դիմել է, թե ոչ, Արմեն Խաչատրյանը պատասխանեց, որ չի կարող ասել՝ գրավոր դիմել է, թե ոչ, բայց դիմել է։

Արմեն Խաչատրյանը ևս մեկ անգամ պնդեց՝ միջանցք չի լինելու, և որևէ մեկն ուժով այդ խնդիրը չի կարող լուծել։

Ամենաթարմ