Խանջյան փողոցում վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է

Հրապարակող՝

Ամենադիտվածներ

Այսօր՝ վաղ առավոտյան 05:30-ի սահմաններում, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանի Խանջյան փողոցում։

Այս մասին հայտնում է Shamshyan-ը։

Նշվում է, որ վրաերթն իրականացրել է 61-ամյա Սերյոժա Աբրահամյանը՝ իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով։ Իսկ վրաերթի ենթարկվածը 60-ամյա Ալեքսանդր Իվանովն էր, ով փողոցն անցնելիս է եղել չթույլատրված հատվածով։

Ըստ աղբյուրի՝ վարորդը չի դիմել փախուստի ու ահազանգել է շտապօգնություն և Ոստիկանություն։

Նշվում է նաև, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, իսկ Opel-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Shamshyan-ի տեղեկություններով՝ վրաերթը տեղի է ունեցել վերգետնյա անցումից շուրջ 300 մետր հեռավորությամբ։

Ամենաթարմ