Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 21-ին կատարվել է 103 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք: Մեկ օրում գրանցվել է 2 մահ։
Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 132 վարակակիր: Նրանցից 23-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 74-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Ըստ աղբյուրի՝ Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 21386 քաղաքացու հետազոտություն, որից 3513-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։


