Ողբերգական դեպք է տեղի ունեցել Նոյեմբերյանի Այրում համայնքի հաղթանակ բնակավայրում։
Երեկ՝ նոյեմբերի 21-ին, Ոստիկանություն ահազանգ է ստացվեն, որ տվյալ բնակավայրից բուժօգնության են դիմել 7 քաղաքացի, իսկ 3-ամյա Անգելինա Օսիպյանը տեղափոխվել է մահացած վիճակում։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ բնակավայրի 5-րդ փողոցի 12-րդ շենքի պատշգամբը և աստիճանահարթակը փլվել են, ինչի արդյունքում էլ գրանցվել է փոքրիկի մահը, իսկ մնացած անձինք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։