Միջին ուժգնության երկրաշարժ է արձանագրվել Հունաստանի Պելոպոնես թերակղզուց հարավ։
Այս մասին տեղեկանում ենք Աթենքի համալսարանի սելսմոլոգիական լաբորատորիայի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,2 մագնիտուդ։
Ըստ աղբյուրի՝ ցնցման էպիկենտրոնը գտնվել է Կիտիրա կղզուց 30 կիլոմետր հարավ-արևելք, օջախը՝ 30 կիլոմետր խորությամբ։
Նշվում է նաև, որ ցնցումը զգացվել է մայրաքաղաք Աթենքում։
Տուժածների, զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։

