Քայքայվում է Լեոնարդո դա Վինչիի աշխարհահռչակ «Մոնա Լիզա» կամ «Ջոկոնդա» կտավը: Այս մասին հայտնել են թանգարանի գեղանկարչության և գրաֆիկայի բաժնի ղեկավարներ Վենսեն Դելյևենը և Լուի Ֆրանկը:
Աշխատակիցները նշել են, որ կտավն այլևս ցուցադրության չեն տանի այլ երկրներ, որովհետև այն շատ փխրուն է դարձել, և Լուվրը կսահմանափակի դրա տեղաշարժը:
«Տեղափոխման ընթացքում այն կարող է բաժանվել մասերի»,-նշել է Դելևենը:
Նրանք ասել են, որ այժմ «Մոնա Լիզայի» ճակատին ճեղք կա, որը հատում է տախտակի ողջ մակերեսը: