Հայաստանում գրանցվել է քովիդի 10 նոր դեպք

Հրապարակող՝

Բաց տարածքներում դիմակ կրելը դառնում է պարտադիր

Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 26-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 422838 դեպք, որոնցից 410588-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1945 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 2644 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 10 նոր դեպք, ապաքինվել են ևս 17-ը։ Մեկ օրում հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Մինչ այս կատարվել է 3039934 թեստավորում։

Ամենաթարմ