fbpx
Սպորտ

Իբրան Ա Սերիայում նոր ռեկորդ է սահմանել

Շվեդական ֆուտբոլի ու իտալական «Միլանի» աստղ Զլատան Իբրահիմովիչը շարունակում է իր տարիքային ռեկորդների շարքը։

«Լացիոյի» հետ Ա Սերիայի հերթական տուրում կայացած խաղում Իբրան դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Այդ պահին նա եղել է 40 տարեկան 6 ամսական և 21 օրական։ Այսպիսով, նա դարձել է Ա Սերիայի պատմության՝ գոլային փոխանցում կատարած ամենատարեց ֆուտբոլիստը։

Այս մասին հայտնում է Opta-ն։

Նշենք, որ մինչ այս այդ ռեկորդը պատկանում էր «Ռոմայի» երբեմնի լեգենդ Ֆրանչեսկո Տոտիին, ով գոլային փոխանցում էր կատարել 40 տարեկան 4 ամսական ու 23 օրական հասակում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ