Վաշինգտոնը Սեուլից պահանջել է հնգապատիկ ավելացնել Կորեական թերակղզում ամերիկյան զորակազմը պահելու ծախսերը: Խոսքը վերաբերում է 4,7 միլիարդ դոլար գումարին: Այս մասին հաղորդում է YTN հեռուստաալիքը
Վաշինգտոնում կարծում են, որ դաշնակիցների անվտանգության ապահովման համար ամերիկյան կողմի ծախսերը չափազանց շատ են: Այս կերպ 5 տրիլիոն վոնի (շուրջ 4,7 միլիարդ դոլարի) չափով պահանջված միջոցները պետք է հատկացվեն Կորեական թերակղզում ամերիկյան զորակազմի անվտանգության մեծացմանը և կարիքներին:
Մինչդեռ, հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ը նաև պնդում է, որ Հարավային Կորեայի մուծումների մի մասը բաշխվի Կորեական թերակղզու սահմաններից դուրս ԱՄՆ-ի զինված ուժերը պահելու համար: Իր հերթին խորհրդարանի Կորեայի հանրապետության միավորման կոմիտեի ղեկավար Յուն Սան Հյոնը հայտարարել է, որ այդ պահանջը չի տեղավորում համատեղ պաշտպանության ծախսերի բաշխման համաձայնագրի շրջանակներում, ուստի անհարժեշտ է ստանալ (երկրի խորհրդարանի) Ազգային ժողովի պատգամավորների հավանությունը:
Միացյալ Նահանգների զորքերը Հարավային Կորեայում են գտնվում Կորեական պատերազմի (1950-1953) ժամանակներից: Դրանց մնալու պայմանները կարգավորվում են 1950 թվականի հունվարի 26-ին երկու երկրների կողմից ստորագրված փոխադարձ օգնության համաձայնագրով: