Աշխարհում ամենաերիտասարդ միլիարդատիրուհին Ռիհաննան է

[azat_google_news_follow]

Ամենադիտվածներ

[popular_posts number=”10″ show_views=”no” period=”7″ show_image=”no”]

Ռիհանան հայտնվել է Forbes-ի ցանկում  որպես ամենաերիտասարդ միլիարդատիրուհի։

Ռիհանան իր հարստությունը վաստակել է ինքնուրույն՝ երաժշտության, կոսմետիկայի և ներքնազգեստի ապրանքանիշի շնորհիվ: Նրա կապիտալը կազմում է 1,.4 միլիարդ դոլար: Այժմ նա զբաղեցնում է 21-րդ տեղը մինչև 40 տարեկան ամենահարուստ կանանց շարքում։

Նրա կարողության միայն մի մասն է կուտակվել երաժշտության շնորհիվ․ երգչուհու եկամուտների մեծ մասը բիզնես նախագծերից է՝ Fenty Beauty, Fenty Skin և Savage X Fenty։ Ի դեպ, Ռիհանայի համար այս վարկանիշները մեծ նշանակություն չունեն։ 2019 թվականին երգչուհին New York Times-ի լրագրողներին խոստովանել էր, որ հարստանալը երբեք չի եղել իր նպատակը, և ոչ մի թիվ ու վարկանիշ չի խանգարի նրան հաճույք ստանալ իր աշխատանքից։

Հրապարակող՝

Ամենաթարմ