Ուկրաինայի բնակիչներին տրված Ռուսաստանի անձնագրերը չի ճանաչվում ԵՄ-կողմից. Բորել

Հրապարակող՝

Կապի վարժանքներ 2-րդ զորամիավորումում

Ժոզեպ Բորելը ինքնիշխանության խախտում է անվանել ՌԴ-ի նոր օրենսդրությունը ուկրաինացիների համար ռուսական անձնագրեր ստանալու արարողակարգի պարզեցման մասին և ասել է, որ ԵՄ-ը չի ճանաչում այդ անձնագրերը։

«Ռուսաստանի նոր օրենսդրությունը, որով պարզեցվում է բոլոր ուկրաինացիների համար Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը, Ուկրաինայի ինքնիշխանության ևս մեկ աղաղակող խախտում է՝ կապված անօրինական պատերազմի հետ։ ԵՄ-ը երբեք չի ճանաչի այդ անձնագրերը»,- գրել է Բորելն իր Թվիթերում։

Նա ավելացրել է, որ ԵՄ-ը կպաշտպանի այն դիրքորոշումը, որը որդեգրել էր Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաև Զապորոժիեի և խերսոնի մարզերում տրված ռուսական անձնագրերի առնչությամբ։

 

Ամենաթարմ