ԲՈրել
Եվրահանձնաժողովը և Բորելը Վրաստանին կոչ են արել հետաքննել ընտրախախտումները
Եվրահանձնաժողովը և Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Վրաստանին կոչ են արել հետաքննել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում գրանցված խախտումները, բացահայտել և վերացնել դրանք: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի և Բորելի համատեղ հայտարարության մեջ։ Դրանում նշվում է, որ ԵՄ-ն ուշադիր հետևել է խորհրդարանական ընտրություններին նախորդող զարգացումներին, և Վրաստանի ժողովուրդը վերջին ամիսներին ցույց…
ԵՄ-ն դատապարտում է բոլոր հարձակումները ՄԱԿ-ի առաքելությունների վրա. Բորել
Եվրամիությունը դատապարտում է ՄԱԿ-ի առաքելությունների դեմ ուղղված բոլոր հարձակումները, հայտարարել է Միության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը` ի պատասխան Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության վրա Իսրայելի պաշտպանության ուժերի հարձակումներին, հայտնում է Reuters-ը: «ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ նման հարձակումները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են և բացարձակապես անընդունելի, դրանք պետք է անհապաղ դադարեցվեն»,- ասել է Բորելը՝ ԵՄ անունից կիրակի…
ԵՄ-ն անհանգստացած է Իսրայելի և Հեզբոլլահի միջև հակամարտության սրմամբ. Բորել
Եվրամիությունը «չափազանց անհանգստացած է» Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև հակամարտության սրմամբ և կոչ է անում շտապ դադարեցնել կրակը, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: «Եվրամիությունը չափազանց անհանգստացած է ուրբաթ օրը Բեյրութում տեղի ունեցած հարձակումներից հետո Լիբանանում էսկալացիայով»,- ասվում է Բորելի հայտարարության մեջ, որում կոչ է արվում դադարեցնել կրակը «նրանց սահմանազատող գծի երկայնքով, ինչպես…
Եվրոպան Ուկրաինայում հակամարտության կողմ չէ, սակայն դրա մաս է կազմում․ Բորել
Եվրամիությունը Ուկրաինայի հակամարտության մասն է՝ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Իսպանիայում կայացած «Ո՞ւր ես գնում, Եվրոպա» խորագրով միջազգային խորհրդաժողովում։ «Մենք այս խաղի մի մասն ենք։ Մենք պատերազմում հանդես չենք գալիս որպես կողմ, բայց մենք արդեն հակամարտության մաս ենք կազմում, և թե ինչպես այդ հակամարտությունը կլուծվի, կազդի խաղաղության և մեր անվտանգության վրա»,- նշել է…
ԵՄ-ն կքննարկի Իսրայելի կառավարության անդամների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը. Բորել
ԵՄ-ն կքննարկի Իսրայելի կառավարության անդամների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը Հորդանան գետի Արևմտյան ափի Ջիթ գյուղում պաղեստինցիների վրա իսրայելցի վերաբնակների հարձակումներից հետո։ Այդ մասին X սոցիալական հարթակում գրել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը: Բորելն Իսրայելի կառավարությանը կոչ է արել դադարեցնել անընդունելի բռնությունը, որն «օրեցօր իրականացվում է գրեթե լիակատար անպատժելիության պայմաններում» և «վտանգի տակ դնում…
Այս 2 որոշումը Հայաստանի կողմից երկար սպասված էին և կամրապնդեն մեր գործընկերությունը . Բորել
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը, մեկնաբանելով ԵՄ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու և Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու համար «կանաչ լույս վառելու» որոշումները, նշել է որ դրանք կամրապնդեն ԵՄ-ի գործընկերությունը Հայաստանի հետ: «Այս երկու որոշումը Հայաստանի կողմից երկար սպասված էին։ Ես շատ ուրախ եմ, որ…
ԵՄ երկրները միասնական դիրքորոշման չեն եկել երկրի տարածքում ուկրաինական զորքերի վերապատրաստման հարցում. Բորել
Եվրամիության անդամ երկրների պաշտպանության նախարարները երեքշաբթի քննարկել են երկրում ուկրաինական զորքերի վերապատրաստման գաղափարը, սակայն այս զգայուն հարցի շուրջ ընդհանուր դիրքորոշման չեն եկել, ըստ Reuters-ի՝ դրա մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Ուկրաինայում դասընթացների մի մասի անցկացման վերաբերյալ բանավեճեր են եղել, սակայն այս հարցում հստակ եվրոպական դիրքորոշում չկա», – Բրյուսելում նախարարների հանդիպումից հետո շետշել…
Կոչ ենք անում Իսրայելին Ռաֆահում ցամաքային գործողություն չիրականացնել. Բորել
Իսրայելը միջազգային իրավունքի համաձայն պարտավոր է ապահովել Ռաֆահի բնակիչների անվտանգությունը, X-ի իր էջում գրել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը։ Ընդունելի չէ ստիպել մարդկանց տարհանվել ոչ ապահով վայրեր, նշել է Բորելը։ «Մենք շարունակում ենք կոչ անել Իսրայելին Ռաֆահում ցամաքային գործողություն չանցկացնել», – գրել է պաշտոնյան՝ շեշտելով, որ դա ավելի կվատթարացնի հումանիտար ճգնաժամը։ Իսրայելի բանակը…
ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել
Մինչև մայիսի վերջ Եվրամիության անդամ մի քանի երկիր կարող է ճանաչել Պաղեստինը։ Այս մասին ապրիլի 29-ին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Ռիադում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում։ Բորելը կոնկրետ երկրների անուններ չի նշել։ Այս տարվա մարտին Իսպանիան, Իռլանդիան, Մալթան և Սլովենիան հայտարարել էին Պաղեստին պետության ճանաչմանն ուղղված համատեղ մտադրության մասին։
Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել
Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու հարցում, ինչպես դա անում է Իսրայելին՝ պայմանների տարբերության պատճառով։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ արտգործնախարարների տեսաժողովից հետո։ «Իրանի հարձակումները Իսրայելի դեմ տեղի են ունեցել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի բազաների վրա, հետևաբար, այդ երկրները արձագանքել են ինքնապաշտպանության համար։…
Մերձավոր Արևելքը անդունդի եզրին է. Բորել
ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: Այս մասին նա ասել է իսպանական Onda Cero ռադիոկայանին տված հարցազրույցում, հայտնում է Reuters-ը։ Բորելն ակնկալում է, որ Իսրայելը կպատասխանի Իրանի աննախադեպ օդային հարձակմանը, սակայն հույս ունի, որ դա չի…
Ուկրաինայում իրավիճակը առաջիկա ամիսներին կարող է որոշվել․ Բորել
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության ելքը կարող է որոշվել առաջիկա ամիսներին, ուստի Բրյուսելը պետք է ավելի մեծ աջակցություն ցուցաբերի Կիևին։ «Եթե մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դիմադրի, մենք պետք է նրան ավելի շատ և ավելի արագ օգնենք», – պնդել է է նա իսպանական El País…
Բորելը հնարավոր է ժամանի Հայաստան
Եվրամիության (ԵՄ) արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հնարավոր է ժամանի Հայաստան, «Ազատությանը» հայտնեց Հայաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անի Բադալյանը։ Պաշտոնական Երևանը ողջունում է եվրոպացի պաշտոնյայի այցը։ «Ինչպես հայտնել ենք, մենք ուսումնասիրում ենք ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հնարավորությունները», – նշեց Անի Բադալյանը։ Բորելի այցի ժամկետները դեռ հստակեցված չեն։ Այսօր ավելի վաղ Հայաստանում…
Բորելը կոչ է արել միջազգային հետաքննություն սկսել Նավալնիի մահվան կապակցությամբ
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Ռուսաստանից պահանջել է թույլ տալ Ալեքսեյ Նավալնիի մահվան «անկախ և թափանցիկ միջազգային հետաքննություն» իրականացնել՝ չնայած Մոսկվայի պնդումներին, որ դա Ռուսաստանի ներքին խնդիրն է։ «Ռուսաստանը պետք է թույլ տա, որ անկախ և թափանցիկ միջազգային հետաքննություն անցկացվի Նավալնիի հանկարծակի մահվան հանգամանքների վերաբերյալ»,- ասվում է Բորելի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵՄ խորհրդի…









