64 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասանուհի և ռեժիսոր Դենիզ Դաուզը։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով արտիստի քրոջը՝ Թրեյսի Դոյսին։
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Beverly Hills 90210 սերիալի աստղ Դոուզը կոմայի մեջ է ընկել մենինգիտի սուր ախտորոշմամբ։ Բժիշկները կանխատեսումներ չեն արել, թե երբ դերասանուհին կապաքինվի։
Բացի Beverly Hills 90210-ում նկարահանվելուց, Դաուզը նկարահանվել է նաև այնպիսի նախագծերում, ինչպիսիք են՝ Criminal Minds, Grey’s Anatomy, House M.D., Bones և շատ այլ նախագծեր:

