fbpx
Զինված Ուժեր

Դեղորայք և բժշկական պարագաներ՝ Հալեպի հոսպիտալին

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետներն հունվարի 16-ին Հալեպի հոսպիտալին են փոխանցել դեղորայք և բժշկական պարագաներ:

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը հայտնել է, որ Սիրիական կողմը ևս մեկ անգամ նշել է հայկական հումանիտար խմբի գործունեության կարևորության մասին և երախտագիտություն հայտնել:

2019 թվականի փետրվարի 8-ից մինչև 2020 թվականի հունվարի 16-ը Հալեպում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի բժիշկները հետազոտել և բուժել են 13 հազար 680 հիվանդի: Սակրավորներն ականազերծել են 126 հազար քառակուսի մետր տարածք:

Հումանիտար առաքելությունը շարունակվում է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ