fbpx
Ժամանց

Toyota-ն ԱՄՆ-ից մոտ 700 հազար ավտոմեքենա է հետ կանչում

Toyota ընկերությունը ԱՄՆ-ից հետ է կանչում Toyota և Lexus մակնիշների մոտ 700 հազար ավտոմեքենա: Պատճառը վառելիքի պոմպերի անսարքությունն է։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Ընկերությունն իր հայտարարությունում տեղեկացնում է, որ պոմպերը կարող են խափանվել և հանգեցնել շարժիչների վնասվելուն։

«Եթե խափանումը տեղի ունենա արագ ընթացքի ժամանակ, դա կարող է բարձրացնել վթարի հավանականությունը»,-նշվում է ընկերության հաղորդագրությունում։

Ընկերությունից նաև հայտնում են, որ անսարքությունների գործով հետաքննություն է ընթանում։ Հենց որ խնդիրը լուծվի, այդ մասին մեքենատերերին կտեղեկացնեն էլեկտրոնային փոստով։ Խնդիրն ընկերությունում մտադիր են լուծել մարտին։

Մասնավորապես, հետ կկանչվեն 2018-2019 թվականների արտադրության հետևյալ մոդելների ավտոմեքենաները. Lexus LS 500, LC 500, RC 350, RC 300, GS 350, IS 300, ES 350, LX 570, GX 460, RX 350, Lexus NX 300, RX 350L, GS 300, Toyota 4Runner, Camry, Highlander, Land Cruiser, Sequoia, Sienna, Tacoma, Tundra, Toyota Avalon և Corolla։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ