Մադրիդի «Ատլետիկոն» հետ չի կանգնում Էդինսոն Կավանիի տրանսֆերը գնելու մտադրությունից։ Ակումբը շարունակում է քայլեր ձեռնարկել ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ այն իրականություն դարձնելու համար։
Ինչպես հաղորդում է Goal.com-ը, ուրուգվայցի հարձակվողի համար մադրիդյան ակումբը 10 միլիոն եվրոյի առաջարկ է արել «ՊՍԺ»-ին։ Առաջարկը, սակայն, մերժվել է։
Աղբյուրի տվյալներով՝ Կավանիի հեռանալուն դեմ է արտահայտվել փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։
Նշենք, որ Կավանիի պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա հունիսին։
Հավելենք, որ «Ատլետիկոն» Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի 20 խաղերում ընդամենը 22 գոլ է խփել։ Կարելի է ենթադրել, որ թիմը կարիք ունի ուժեղացնելու հարձակման գիծը։