Ամերիկյան Disney ստուդիայի կողմից դասական մուլտֆիլմերի հաջորդ ժամանակակից էկրանավորումը «Բեմբի»-ն կլինի։ Այս մասին հաղորդում է Deadline հրատարակությունը:
Նոր ֆիլմում կենդանի բնության նկարահանումները կհամատեղվեն անիմացիոն հերոսների հետ:
Սցենարական խմբի անդամ են «Կապիտան Մարվել»-ի և «Վտարանդին-մեկ. Աստղային պատերազմներ. Պատմություններ»-ի աշխատանքներին մասնակցած մասնագետները: Կինոնկարի պրոդյուսերական աշխատանքները կկատարի Depth of Field ընկերությունը, որը ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսի հետ նաև աշխատում է «Պինոկիո»-ի էկրանավորման վրա:
2019 թվականին «Առյուծ արքա»-ի էկրանավորումը, որը հնչյունավորել են Բեյոնսեն և Դոնալդ Գլովերը, համաշխարհային կինովարձույթում հավաքել է 1,66 միլիարդ դոլար:
Եղնիկի մասին այս դասական անիմացիոն մուլտֆիլմը լույս է տեսել 1942 թվականին: