fbpx
Ժամանց

Սերժ Գենսբուրգ և Ջեյն Բիրկին. 70-ականների Փարիզի ամենասկանդալային զույգը

jane birkin and serge gainsbourg iconic

Սերժ Գեյնսբուրգը և Ջեյն Բիրկինը առաջին անգամ հանդիպում են Պիեռ Գրեմբլանի «Սլոգան» ֆիլմի նկարահանումների ժամանակ։

Առաջին հայացքից Սերժը Ջեյնի վրա թողնում է վատ տպավորություն։ Այդ ընթացքում 22-ամյա Ջեյնը դեռ նոր էր բաժանվել իր առաջին ամուսնուց, արդեն ուներ դուստր՝ փոքրիկ Քեյթին, և նրա կյանքում բարդ և խառը ժամանակաշրջան էր։ Չնայած դրան՝ նրա կարիերան դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ էր գնում։ Նա անգամ փոքրիկ դեր էր խաղացել Միքելանջելո Անտոնիոնիի «Ֆոտոընդարձակում» ֆիլմում և տպավորություն թողել հանդիսատեսի և ռեժիսորի վրա։

Այդ ժամանակ Գեյնսբուրգը արդեն շատ հայտնի էր իր երգերով, կնամոլի համբավով և ալկոհոլի հանդեպ սեր ունենալով։ Տարիների ընթացքում նա արդեն իր համար ստեղծել էր անիծված պոետի և պրովոկատորի կերպար։ Հիմնական պատճառը նրա տաք տեմպերամենտն էր և երգերում հանդիպող բառերի երկիմաստ լինելը։

«Սլոգան» ֆիլմի նկարահանումների ընթացքում Ջեյնը, լինելով Բրիտանիայից, դեռ լավ չէր խոսում ֆրանսերեն, իսկ Գենսբուրգը մի քանի բառ գիտեր անգլերենով։ Բայց լեզուն խոչընդոտ չէր նրանց համար։

Նկարահանումների ընթացքում սկսվեց այս գեղեգիկ սիրո պատմությունը։ Զույգը միասին է լինում 12 տարի և այդ ընթացքում Ջեյնը ունենում է երկրորդ դստերը՝ Շարլոտային,ով տարիներ անց դառնում է ամենասկանդալային դերասանուհիներից մեկը՝ Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհին» ֆիլմի գլխավոր հերոսուհին:

Ջեյնի և Սերժի միությունը բազմաթիվ պտուղներ տվեց ֆրանսիական երաժտությանը և ընդհանրապես արվերսի աշխարհին։ Սերժը հիանում էր Ջեյնով և Ջեյնը նրա ամենամեծ ոգեշնչաքն ու մուսան էր։

Ամենանշանավոր և հաջողակ տարին 1969 թ. էր։ Այդ ժամանակ ցույգը ձայնագրեց ալբոմ, որը կոչվում էր «Սերժ Գենսբուր և Ջեյն Բիրկին» կամ «Ես քեզ սիրում եմ…ես էլ քեզ՝ ոչ»։ Վերջինս նրանց ամենամեծ փառք և սկանդալ բերած երգն է Je t’aime…moi non plus-ը, որը այնքան էրոտիկ էր, որ տարիների ընթացքում արգելված էր շատ երկրներում։

Տարիներ անց նրանք բաժանվում են։ Սերժը սկսում է ապրել այն կյանքով, ինչ մինչև Ջեյնին հանդիպելը, իսկ Ջեյնը երրորդ անգամ է ամուսնանում և ունենում երրորդ դստերը՝ Լուին։

Չնայած նրան, որ զուգը բաժանվել էր, նրանք մնացել էին լավագույն ընկերներ և մինչև Սերժի կյանքի վերջին պահ միասին էին։ Նրանց հարաբերությունները տևեցին 12 տարի, բայց սերը՝ հավերժ։

Աննա Մարտիրոսյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ