Հեշտ է մեղադրել երիտասարդ տղային, երբ նա հաջողակ է: Այս մասին ասել է ֆրանսիական «ՊՍԺ»-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն՝ խոսելով թիմի հարձակվող Կիլիան Մբապեի մասին:
«Շատերն են քննադատում Մբապեին։ Նախանձի զգացումը մթագնել է ոմանց գիտակցությունը:
Մբապեն հրաշալի տղա է: Այսպիսի երիտասարդ տարիքում նա հասել է մեծ հաջողությունների, բայց չի ցուցադրում գոռոզության ոչ մի նշույլ:
Կիլիանը դեռ շատ կարևոր հանդիպումներ կանցկացնի «ՊՍԺ»-ի կազմում»,-ասել է Լեոնարդոն: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Լիգա 1-ի այս առաջնությունում Մբապեն անցկացրել է 18 հանդիպման և դարձել ՝ 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: