Հայաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Լոռի» ֆուտբոլային ակումբ է տեղափոխվել ավստրիացի կենտրոնական պաշտպան Տոդե Ջակովիչը։
24-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել սերբական «Պարտիզանի» Մ19 և Բ թիմերում, ավստրիական Ֆրոնլեյթեն, Վեյց, Դյոչլանդսբերգեր ակումբներում։
Ջակովիչի վերջին թիմը եղել է Սերբիայի առաջին լիգայի «Սմեդերևոն»։
Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։
Այս մասին տեղեկացնում են ակումբի պաշտոնական կայքից։