Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է:
Այն հչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1999 թվականին։ Այս տոնի նպատակն է նպաստել լեզուների իրավունքների ճանաչմանը:
2000-ից սկսած փետրվարի 21-ը մայրենի լեզվի գործածության աջակցման օրն է։
Unesco.org-ը հրապարակել է այս տարվա սկզբունքը. մայրենի լեզվի միջազգային օրը միտված է խաղաղ երկխոսությանն ու սոցիալական ներառմանը խթանելուն: Տարվա կարգախոսն է «Լեզուներ՝ առանց կարգախոսի»:
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ լեզվի և տարբեր մշակույթների ճանաչումը նպաստում են հասարակությունների միասնությանը:
Հայոց լեզվի մասին Պարույր Սևակը գրել է․
«Մասո՞ւնք։ Ինչպե՞ս թե։ Մասունքըս ո՜րն է։
Մասունքի տեղը տուփն է կամ հորն է։
Իսկ դու՝ դարավոր, բայց և առույգ ես,
Գիսավոր ծուխ ես, բայց և խարույկ ես,
Ինչքան պարզ՝ նույնքան ասպետական ես,
Շատերի մեջ ես, բայց պետական ես,
Եվ դրանով իսկ դու պետքական ես
Այն պետությանը, որ վաղը պիտի
Լուսնից ու Մարսից ինքն իրեն դիտի..․»։