Մարտի 5-ի գիշերը Մեքսիկայի Պուեբլայի նահանգում տեղի է ունեցել երկաթուղային վթար, որի հետևանքով ռելսերից դուրս է ընկել երկու վագոն՝ թունավոր նյութերով։ Շրջանում տարհանում է հայտարարված, այս մասին հայտնում է Մեքսիկայի Քաղաքացիական պատշպանության ազգային ծառայությունը։ Պատահարի վայրում աշխատանքներ են իրականացնում ազգային գվարդիայի, քաղաքացիական պաշտպանության և հասարակական անվտանգության տեղական ուժերի աշխատակիցները։ Իշխանությունները հորդորում են քաղաքացիներին չմոտենալ դեպքի վայրին մինչև աղտոտման ռիսկը նվազի։ Այս մասին հաղորդում է ria.ru-ն։
Twitter-ում ծառայության հաղորդագրության մեջ նշվում է,-«Երկաթուղում թունավոր նյութով բեռնված երկու ցիստեռների վթար է արձանագրված Տլակոտեպեկ դե Խուարեսում, Պուեբլա: Հինգ կիլոմետր շառավղով բնակավայրերում տարահանում Է հայտարարված»։
Պատահարի վայրում աշխատում են ազգային գվարդիայի, քաղաքացիական պաշտպանության և հասարակական անվտանգության տեղական ուժերի աշխատակիցները: Իշխանությունները խնդրում են չմոտենալ պատահարի վայրին, որտեղ կատարվում են թունավոր պատրաստուկներով միջավայրի աղտոտման ռիսկի վերացման աշխատանքներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: