fbpx
Աշխարհ

ԵԽԽՎ զեկուցողը Իսպանիային և Իտալիային կոչ է արել ազատել քաղաքական գործիչներին

Իսպանիային և Թուրքիային ԵԽԽՎ զեկուցողը կոչ է արել ազատել համաներման տակ գտնվող քաղաքական գործիչներին:

«Պե՞տք է արդյոք պատասխանատվության ենթարկել քաղաքական գործիչներին իրենց մանդատների իրականացման ընթացքում արված հայտարարությունների համար» թեմայով ԵԽԽՎ զեկուցող Բորիս Ցիլևիչը ողջունել է ոչ բռնի հանցագործությունների համար դատապարտված բանտարկյալների ազատ արձակմանն ուղղված միջոցառումները, սակայն ընդգծել է համաներման մեջ կատալոնացի և թուրք քաղաքական գործիչների, լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներառման անհրաժեշտությունը:

Ցելևիչը նաև հավելել է, որ անցյալ տարվա փետրվարին Իսպանիա կատարած այցի ընթացքում ինքը անձամբ է ծանոթացել իր կատալոնացի գործընկերների հետ:

«Նրանց կալանքի փաստը մտահոգության տեղիք է տալիս, բայց COVID-19-ի ճգնաժամը պետք է անպայման հրահրի նրանց ազատումը: Նույնը վերաբերում է նաև բանտերում գտնվող ընդդիմադիր քաղաքական գործիչներին, լրագրողներին և քաղաքացիական հասարակության ակտիվիստներին», ասել է Բորիս Ցելևիչը:

Հայտնենք, որ մարտի 31-ին Թուրքիայի կառավարությունը Խորհրդարանին ներկայացրել էր վաղաժամկետ պայմանական ազատման մասին օրինագիծը, որի նպատակն էր կրճատել երկրում գերծանրաբեռնված բանտերում գտնվող բանտարկյալների թիվը կորոնավիրուսի համաճարակի պայմաններում: Օրինագծով բացառվում էր երկրում գործող հակասական հակաահաբեկչական օրենքների հիման վրա դատապարտված քաղբանտարկյալների ազատումը: ՄԱԿ-ը և ԵՄ-ն բանտերում կալանավորների թվի անխտրական կրճատման կոչ են ուղղել Թուրքիային:

Աղբյուրը` news.am:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ