fbpx
Աշխարհ

Կոնգոյում էբոլա տենդով հիվանդացածների թիվը հասել է 500-ի

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) այն բնակիչների թիվը, որոնք հուլիսի վերջից հիվանդացել են էբոլա վիրուսով, հասել է 500-ի: Դեկտեմբերի լույս 12-ի գիշերն այս մասին Twitter-ում հայտնել է աֆրիկյան երկրի առողջապահության նախարարությունը։

«Համաճարակի սկսվելուց ի վեր ընդամենը գրանցվել է (հիվանդանալու) 500 դեպք, այդ թվում՝ 452 հաստատված եւ 48 հավանական»,- նշված է հաղորդագրության մեջ: Մահացել է 289 մարդ, 172-ն ապաքինվել է, հետազոտվում է 80 «կասկածելի» դեպք: Օգոստոսի 8-ից պատվաստում է անցել 44 հազար 447 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ ավելի վաղ Ժնեւում տարածված շաբաթական տեղեկագրում ուշադրություն է հրավիրված էբոլա վիրուսի հարուցած հիվանդության հետագա տարածման մեծ ռիսկի վրա:

Այժմ ԿԴՀ-ում մարդասպան վիրուսի առկայությունը հաստատված է երկու նահանգում՝ Հյուսիսային Կիվուում եւ Իտուրիում, սակայն փորձագետները կարծում են, որ հիվանդությունը կարող է թափանցել նաեւ այլ նահանգներ, ինչպես նաեւ հարեւան երկրներ: էբոլան մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից եւ այնուհետեւ տարածվում մարդկանց մեջ: Հիվանդության առաջին նշաններն են հանկարծակի տենդը, մկանային ցավերը, գլխացավը եւ կոկորդի ցավը: Դրան հաջորդում են փսխումը, փորլուծը, ցանը, երիկամների եւ լյարդի գործառույթների խանգարումները, իսկ որոշ դեպքերում՝ ներքին եւ արտաքին արյունահոսությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ