fbpx
Քաղաքականություն

Մաքրման գործընթացը անընդհատ ընթանում է․ Ալեն Սիմոյան

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վարչության նիստ էր հրավիրել։ Նիստի ավարտից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հարցերին չի պատասխանել։ ԱԺ պատգամավոր, կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանից լրագրողները խնդրեցին անդրադառնալ Փաշինյանի հայտարարությանը, թե «պետական կառավարման համակարգը Սերժի մնացորդներից պետք է մաքրել»։

Լրագրողները հեաքրքրվել են, թե , կուսակցության վարչության նիստի ընթացքում  քննարկվել է այս հարցը։ Ալեն Սիմոնյանը պատասխանել է․

«Այն, ինչ մասին խոսում եք, ակնհայտ է։ Դրա մասին խոսում է ոչ միայն վարչապետը, այլ նաև դրա մասին խոսում են շատ ու շատ մեր համաքաղաքացիներ։ Բոլորս գիտենք, բոլորս լսում ենք, այն ազդակները լսում ենք, որ տարբեր տեղերից գալիս են։ Եվ ինչպես վարչապետը ասաց, երկու տարին, կարծում եմ, բավարար ժամկետ է, թեև ամեն ինչ արվել է հընթացս նաև խնդիրներ լուծել, և շատ-շատ խնդիրներ լուծվել են, որի մասին չի խոսվում՝ հասկանալի պատճառներով, որովհետև մեդիադաշտը զբաղված է մեկ այլ գործունեությամբ։ Մեդիադաշտի 90 տոկոսը այսօր զբաղված է գումար աշխատելով և հետաքրքիր վերնագիր հնարելու և տեղադրելու հարցով։ Դրա համար դրա մասին շատ չի խոսում։ Բայց մնացածի հետ կապված, չեմ կարծում, որ վարչապետը նոր բան է ասել։ Այդ ամեն ինչը բոլորը շատ լավ գիտեն»։

Այն հարցին, թե հանրությունը ե՞րբ ականատես կլինի այդ գործընթացին, Ալեն Սիմոնյանը պատասխանել է, որ մաքրման գործընթացը անընդհատ ընթանում է։

«Այն քրեական գործերը, այն հետախուզության մեջ գտնվող անձինք, այն ամենը ինչ, որ դուք հաղորդում եք վառ ապացույցն են։ Կարծում եմ՝ մոտ ապագայում մենք ավելի շատ նման օրինակների ականատես կլինենք»,- ասել է Ալեն Սիմոնյանը։

Արդյոք նա մոնիթորինգ է անցկացրե՞լ, որ հայտարարում է մեդիադաշտի 90 տոկոսը այսօր զբաղված է գումար աշխատելով՝ հարցին Ալեն Սիմոնյանը պատասխանել է, որ եթե հիմա ուզում եք հիմա ինձ հետ վիճաբանության մեջ մտնել՝ դա 90-ն է, 70-ն է, թե՞ 95-ն է, մենք այդ հարցում ոչինչի չենք հասնի։

«Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ մեդիադաշտի մի ստվար զանգված պատկանում է նախկին իշխանություններին, գիտենք, թե ինչ թվերով ինչ վաճառքներ են տեղի ունենում։ Եվ տեսնում ենք ոչ միայն մենք, այլ նաև մեր համաքաղաքացիները։ Եվ կարծում եմ, նման քննարկման մեջ մտնելը անշնորհակալ գործ է, որովհետև յուրաքանչյուր անձ, որ կասի կամ յուրաքանչյուր լրատվամիջոց, որ կասի, որ այսօր լրատվական դաշտում զետեղված ինֆորմացիայի գոնե 50 տոկոսը խեղաթյուրված չէ, կոնտեքստից կտրված չէ, կհայտնվի շատ վատ վիճակում, որովհետև ցավոք սրտի, դա այդպես է»,- ասել է նա։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ