fbpx
Աշխարհ

Tesla-ն իր էլեկտրամոբիլների արժեքն իջեցրել է $5000-ով

Tesla-ն բավականին իջեցրել է իր մեքենաների գները Հյուսիսային Ամերիկայում մի քանի հազար դոլարներով և նույնը կլինի նաև Չինաստանում:

Ինչպես նշված է հայտարարություններում, ավտոարտադրողը իջեցրել է գները։ Սա պայմանավորված է կորոնավիրուսային համաճարակի հետևանքով իրացման և պահանջարկի արդյունաբերության անկմամբ առաջացած խնդիրներով: Tesla-ն իր ավելի թանկ մոդելները՝ Tesla S-ը և Tesla X-ը, արժրզրկել է շատ ավելի՝ $5000-ով:

Մոդել S Long Range Plus էլեկտրամոբիլն հիմա արժի 74,990 դոլար՝ նախկին 79,990 դոլարի փոխարեն, Performance-ի ներկայիս արժեքը  94,990 դոլար է, մոդել X Long Range Plus տարբերակը այժմ 79.990 դոլար է, որը նույնպես 5000 դոլարով արժեզրկվել է: Մոդել 3-ը համեմատաբար ավելի քիչ է զեղչվել՝  2000 դոլար, իր գինը այժմ կազմում է 37,990 դոլար: Tesla-ի  մոդել Y-ի գները, այնուամենայնիվ, մնում են անփոփոխ:

Reuters-ը հայտնում է, որ Tesla-ն Չինաստանում կիջեցնի մոդել S-ի և մոդել X-ի գները  մոտ 4%-ով, բայց այս գնիջեցումը չի վերաբերվում Չինաստանում պատրաստվող իր մոդել 3 էլեկտրամոբիլի գներին: Դժբախտաբար, Tesla-ն հայտնել է վատ նորություններ ևս՝ նրա մոդել S սեդանները և մոդել X SUV- ները այլևս չեն ստանալու անվճար Supercharger ծառայությունը:

Tesla-ն, աշխարհի շատ ընկերություններում, ստիպված էր դադարեցնել արտադրությունը կորոնավիրուսային պանդեմիայի հետ կապված սահմանափակումների պատճառով: Ընկերության ղեկավար Իլոն Մասկը, այնուամենայնիվ, մի քանի շաբաթ առաջ որոշեց խաղտել Ալամեդա շրջանի սահմանափակումները՝ վերսկսելով արտադրությունը Tesla-ի Fremont արտադրամասում:

Աղբյուրը՝ engadget.com։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ