Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW) չի գտել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Վալդայի նստավայրի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման որևէ հաստատում, որի մասին Կրեմլը հայտնել էր նախորդ օրը: Սա բխում է կենտրոնի վերլուծաբանների կողմից հրապարակված զեկույցից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ ISW-ն ընդգծել է, որ Ռուսաստանի իշխանությունների կողմից նախագահական նստավայրի վրա հարձակման մասին հաղորդագրությունները չեն հաստատվում բաց աղբյուրներից ստացված տվյալներով, այդ թվում՝ աշխարհագրական դիրքի։ Բացի այդ, վերլուծաբանները մատնանշում են Ռուսաստանի Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությունների պաշտոնական հայտարարություններում առկա հակասությունները։ ISW-ի եզրակացությունները հաստատում են տեղի բնակիչները: Ըստ տելեգրամյան ալիքների՝ Նովգորոդի մարզի բնակիչներն անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի մասին որևէ կոնկրետ հաղորդագրություն չեն ստացել, իսկ Վալդայի բնակիչները չեն լսել անօդաչու թռչող սարքերին բնորոշ ձայները կամ անօդաչուների հարվածներից առաջացող պայթյունները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյք է անվանել Մոսկվայի հայտարարություններն այն մասին, թե իբր ուկրաինական կողմը անօդաչու թռչող սարքերով հարված է հասցրել Վալդայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրին։ Նրա խոսքով՝ Կիևն այդ մասին տեղեկացրել է ամերիկյան կողմին։
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին լուրը չի հաստատվում
Հրապարակող՝

