ԿԳՄՍ նախարարը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ամենադիտվածներ

ԿԳՄՍ նախարարը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով։ Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են իրականացվող աշխատանքների ընթացքը։ Քննարկվել են աշխատանքների որակի ապահովման և սահմանված ժամկետների պահպանմանն առնչվող մի շարք հարցեր։

Նշենք, որ վերջին ամիսներին նման հաճախակի այցերը չէին լինի, եթե հանրությունը քննադատական սուր արձագանքի չարժանացներ շինարարական կազմակերպության կողմից հուշարձանն ավերելու գործընթացին։ Փաստի հրապարակումից հետո կարիք է առաջացել հանրությանը պարբերաբար ներկայացնել, թե կառավարությունը մտահոգ է և որևէ կապ չունի այն իրավիճակի հետ, որն անցյալ տարի ստեղծվել էր շինարարական կազմակերպության անփույթ կամ դիտավորյալ գործողության հետևանքով։ Սակայն հարցն այն է, որ եթե հուշարձանը ԿԳՄՍ ղեկավարության համար իրապես լիներ կարևոր արժեք, ապա շինարարության նկատմամբ վերահսկողությունը կլիներ շատ ավելի վաղ փուլից, ոչ թե այն պահից, երբ լրատվամիջոցները սկսեցին բարձրաձայնել շինարարների անպատասխանատու, միգուցև՝ հանցավոր, գործունեության մասին։

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ