fbpx
Հասարակություն

Աշխարհը չի սկսում Երևանից և ավարտվում Մոսկվայով․ Նարեկ Այվազյան

Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում: Գրառման մեջ նշել է, որ ի վերջո մեծ խաղի մեջ ենք, որը չունի հերթով քայլեր անելու տրամաբանություն, բայց եթե չխաղանք, իրենք են խաղալու, հետո խաղացնելու ու խաղից կամ հեռացնելու, կամ հաղթելու։

«Աշխարհը չի սկսվում Երևանից էլի և ավարտվում Մոսկվայով կամ հակառակը։ Դրա համար խաղը շարունակել ու հաղթել է պետք։

Եվ եթե քեզ դեմ են տալիս ռուսական գազը, դու դեմ տուր իրանականը, եթե դեմ են տալիս կրիմինալին, դու՝ իրավապահներին, իրենք՝ քաղաքական բանսարկուներին, դու՝ քաղաքական ուժերին, իրենք՝ Ադրբեջանին, դու՝ Մինսկի խմբին, իրենք՝ Թուրքիային, դու՝ ԱՄՆ-ին, իրենք՝ Մայդան, դու՝ Ապրիլյան, իրենք… իրենք միշտ դեմ տալու բան կգտնեն, իսկ դու ունեցիր հակադրելու քո ուղին՝ եղիր ինքնիշխան։

Մի մոռացիր, որ ԵԱՏՄ-ին այլընտրանքը ոչ միայն ԵԱՏՄ-ից դուրս գալն է, այլև ԵՄ-ն է և տես թե ինչքան էժան գազ կունենաք, 102-րդ ռազմաբազայի այլընտրանքը ՆԱՏՕ-ն է, և տես՝ ինչքան անվճար գազ, զենք ու նավթամթերք է կնվիրեն, ներառյալ բազայի համար հարկերն ու տուրքերը։

Մեծ փողերը՝ մեծ փողեր, իրենց վտանգավորությամբ, բայց ռազմաքաղաքական իրարանցումները մեծ փողերը դարձնում են գրոշներ։ Ու որքան մեզ պետք չէր հիմա ներքին խժդժություններ, նույնքան էլ հիմա ու առհասարակ իրենց պետք չի իրենց երևակայած ֆորպոստի կորուստը։

Սա հնարավորություն է, իրա բոլոր ռիսկերով մեկտեղ, որոնք միշտ կան ու կլինեն, բայց հնարավորությունը կարող է այլևս երբեք պատմության ընթացքում չունենաք»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/4198862383458957

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ