Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի այցը Գերմանիա չեղարկվել է

Հրապարակող՝

ahmed al sharaa

Ամենադիտվածներ

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան չեղարկել է հունվարի 19-20-ը նախատեսված այցը Գերմանիա՝ իր երկրում տիրող ներքաղաքական իրավիճակով պայմանավորված։ Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը հաստատել է, որ ալ-Շարաան պետք է հանդիպեր Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ, սակայն այցի չեղարկման պատճառը դարձել են Սիրիայում ընթացող մարտերը։

Այցի ընթացքում նախատեսված էին բանակցություններ, որոնց հիմնական թեման սիրիացի փախստականների հայրենիք վերադարձն էր։ Սակայն, ինչպես հաղորդում է NTV-ն, այցի չեղարկման պատճառը կարող էր լինել նաև Գերմանիայում կազմակերպված բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները դեմ էին ալ-Շարայի այցին։ Ցուցարարները պլանավորել էին երթեր, որոնց ընթացքում նրանք արտահայտելու էին իրենց դժգոհությունը ալ-Շարայի ղեկավարության նկատմամբ, հատկապես այն փախստականների կողմից, ովքեր ենթարկվել են հետապնդումների։

 

Ամենաթարմ