ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հրապարակող՝

ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ամենադիտվածներ

Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը այցելել են հուշահամալիր։ Այցի ընթացքում կապալառու կազմակերպության պատասխանատուները ներկայացրել են արված աշխատանքները, իսկ նախարարները քննարկել են առաջիկա անելիքները։

Նշենք, որ վերջին ամիսներին նման հաճախակի այցերը չէին լինի, եթե հանրությունը քննադատական սուր արձագանքի չարժանացներ շինարարական կազմակերպության կողմից հուշարձանն ավերելու գործընթացին։ Փաստի հրապարակումից հետո կարիք է առաջացել հանրությանը պարբերաբար ներկայացնել, թե կառավարությունը մտահոգ է և որևէ կապ չունի այն իրավիճակի հետ, որն անցյալ տարի ստեղծվել էր շինարարական կազմակերպության անփույթ կամ դիտավորյալ գործողության հետևանքով։ Սակայն հարցն այն է, որ եթե հուշարձանը ԿԳՄՍ ղեկավարության համար իրապես լիներ կարևոր արժեք, ապա շինարարության նկատմամբ վերահսկողությունը կլիներ շատ ավելի վաղ փուլից, ոչ թե այն պահից, երբ լրատվամիջոցները սկսեցին բարձրաձայնել շինարարների անպատասխանատու, միգուցև՝ հանցավոր, գործունեության մասին։

Ամենաթարմ