Չինաստանում ծնելիության պատմական անկում է գրանցվել

Հրապարակող՝

,

Չինաստանում ծնելիության պատմական անկում է գրանցվել

Ամենադիտվածներ

Ըստ “FINANCIAL TIMES” պարբերականի՝ Չինաստանը 2025 թվականին գրանցել է նորածինների ամենացածր թիվը՝ հաշվառումների սկսվելուց ի վեր։ Անցած տարում ծնվել է մոտ 7.9 միլիոն երեխա, մինչդեռ մահացել է ավելի քան 11 միլիոն մարդ, ինչի հետևանքով երկրի բնակչությունը կրճատվել է շուրջ 3.4 միլիոնով և կազմել մոտ 1.405 միլիարդ։

Սա արդեն բնակչության նվազման չորրորդ տարին է անընդմեջ։ Չնայած իշխանությունների քայլերին՝ մեկ երեխայի քաղաքականության թուլացմանը, ամուսնության գրանցման պարզեցումը և ծնելիությունը խթանող ծրագրերը, արդյունքները մնում են սահմանափակ։ Մասնագետների խոսքով՝ բարձր կյանքի ծախսերը, տնտեսական անորոշությունը, կրթության մակարդակի աճը և սոցիալական ապահովության խնդիրները շարունակում են զսպել ընտանիքներին երեխաներ ունենալու հարցում։

Չինաստանի ծնելիության գործակիցը այժմ մոտ 0.98 է, ինչը զգալիորեն ցածր է բնակչության կայուն պահպանման համար անհրաժեշտ 2.1 ցուցանիշից։ Սա լուրջ հետևանքներ է ունենալու տնտեսության համար՝ աշխատուժի կրճատում, տարեցների թվի աճ և սոցիալական համակարգի վրա ճնշման մեծացում։

Ի պատասխան՝ Պեկինը մեծ հույսեր է կապում ավտոմատացման և ռոբոտների հետ՝ փորձելով փոխհատուցել աշխատուժի պակասը, հատկապես արդյունաբերության ոլորտում։ Սակայն դեմոգրաֆիկ ճգնաժամը շարունակում է մնալ Չինաստանի ամենախորը երկարաժամկետ մարտահրավերներից մեկը։

Թատերաբեմ

Ամենաթարմ