Իրանում բողոքի ցույցերի զոհերի թիվը գերազանցել է 3000-ը

Հրապարակող՝

araxchi

Ամենադիտվածներ

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել է, որ երկրում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները և դրանց հետևանքով առաջացած քաոսը մեծ վնաս են պատճառել քաղաքացիական անձանց և անվտանգության ուժերին։ Նա նշել է, որ բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին, որի համար Իրանը մեղադրում է արտաքին ուժերին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին և Իսրայելին։

Ըստ Արաղչիի ընդհանուր կորուստները կազմել են 3117 մարդ, որից քաղաքացիական անձինք և անվտանգության ուժերը՝ 2427 մարդ, իսկ ահաբեկիչները՝ 690 մարդ: Արտգործնախարարը թվարկել է նաև անկարգությունների ժամանակ պատճառված նյութական վնասը՝ նշելով ավերված խանութների, բանկոմատների, վնասված շենքերի և ավտոմեքենաների թիվը։ Վնասված շենքերի թվում նշվել են նաև երկու հայկական եկեղեցիները։

 

Ամենաթարմ