Ժամանակավոր պաշտպանության վկայականի ժամկետը երկարաձգվել է

Հրապարակող՝

Ժամանակավոր պաշտպանության վկայականի ժամկետը երկարաձգվել է

Ամենադիտվածներ

Այսուհետ ժամանակավոր պաշտպանության վկայականի փոխանակման կամ կորստյան կապակցությամբ նորը ստանալու դիմում հնարավոր է ներկայացնել առցանց եղանակով՝ https://mcs-register.am/ հարթակի միջոցով, եթե ունեք MiD (բջջային էլեկտրոնային ստորագրություն), հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։

Բջջային էլեկտրոնային ստորագրություն չունենալու դեպքում դիմումը հնարավոր է ներկայացնել թղթային տարբերակով՝ անձամբ Ծառայություն մոտենալով։

Հիշեցնում ենք նաև, որ 25․12․2025 թվականի ՀՀ կառավարության որոշմամբ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք շարունակել օգտագործել Ձեր ժամանակավոր պաշտպանության վկայականը, որի վրա ժամկետ նշված չէ, սակայն առկա է QR կոդը։

Մուտքի ուղղությամբ սահմանը հատելիս ԺՊ վկայականի առկայությունը պարտադիր չէ։

Եթե ԺՊ վկայականը ստանալուց հետո անձնագիրը փոխվել է (կորուստ, ժամկետի ավարտ, վնասում), ապա անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ նոր տվյալներով վկայական ստանալու, քանի որ ԺՊ վկայականը տրվում է միայն գործող անձնագրի հիման վրա։

Տեղեկացնում ենք նաև, որ սահմանահատումից առաջ կարող եք ստուգել ձեր քարտի QR կոդը, որը ցույց է տալիս վկայականի վավերականության ժամկետը։

Ամենաթարմ