Քննարկվել է ճանապարհներին խցանումների լուծման հարցը

Հրապարակող՝

Քննարկվել է ճանապարհներին խցանումների լուծման հարցը

Ամենադիտվածներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է երթևեկության խցանումների հարցին և հետաքրքրվել դրա ուղղությամբ իրականացվող աշխատանքներից: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ վարչապետի հանձնարարությամբ ձևավորված աշխատանքային խումբն արդեն երկու աշխատանքային հանդիպում է անցկացրել: Արձանագրվել են հիմնական անելիքները, որոնք կարող են առաջին փուլում էական նշանակություն ունենալ, որոշվել է երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ անելիքների պլանը:

Քննարկումները բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ շարունակվում են: Տիգրան Ավինյանը նշել է, որ մարդատար մեքենաների քանակը մեծ տեմպերով ավելանում է, իսկ լուծումները մի քանիսն են: Առաջինը՝ երթևեկության կառավարումն է արհեստական բանականությամբ լուսացույցերի ներդրմամբ, որը կտևի մոտ 1,5 տարի: Երկրորդը՝ 250 հատ 18 մետրանոց ավտոբուսների գնումն է, որը հանրային տրանսպորտի ոլորտում մեր վերջին կետն է, որը պետք է իրականացնենք: Երրորդը «Աջափնյակ» մետրոյի կառուցումն է, որը 22 տոկոսով կավելացնի մետրոյից օգտվողների թիվը:

Ամենաթարմ