ԱԺ հանձնաժողովը քննարկել է երկու օրենքներում լրացումներ կատարելու հարցը

Հրապարակող՝

ԱԺ հանձնաժողովը քննարկել է երկու օրենքներում լրացումներ կատարելու հարցը

Փետրվարի 5-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենսդրական փաթեթը։ Նախաձեռնության հեղինակ Վահե Ղալումյանի տեղեկացմամբ, առաջարկվում է օրենքի 70-րդ հոդվածը լրացնել նոր՝ 6-րդ մասով, որը թույլ կտա ավագանու անդամներին հրաժարականի դիմումը հետ վերցնել երեք աշխատանքային օրվա ընթացքում։ Այս փոփոխությունը նպատակ ունի ավելի մեծ ճկունություն ապահովել ավագանու անդամների աշխատանքում։

Կառավարությունը դրական է գնահատել առաջարկվող փոփոխությունները եւ ներկայացրել լրացուցիչ առաջարկներ, որոնք հեղինակն ընդունել է։ Հանձնաժողովը, քննարկելով օրենսդրական փաթեթը, դրական եզրակացություն է տվել առաջին ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթին։

Ամենաթարմ