Մխիթարյանի և Օզիլի ապագան Արսենալում հարցականի տակ է

Հրապարակող՝

Մխիթարյանի և Օզիլի ապագան Արսենալում հարցականի տակ է

Հենրիխ Մխիթարյանի ապագան «Արսենալում» հարցականի տակ է, վստահեցնում է Daily Mail-ը:

Ունայ Էմերին 7 ֆուտբոլիստի է դիտարկում, որոնք ամռանը կարող են հեռանալ թիմից: Այդ խաղացողների թվում է նաև Մխիթարյանը:

Էմերին ցանկանում է ուժեղացնել թիմի կազմը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, բայց տրանսֆերների համար ընդամենը 45 մլն եվրո բյուջե ունի:

«Արսենալի» ղեկավարության կողմից Էմերին երաշխիք է ստացել, որ ֆուտբոլիստների վաճառքներից ստացված գումարները նույնպես կներդրվեն նոր տրանսֆերներ իրականացնելու մեջ:

«Արսենալը» ցանկանում է նաև նվազեցնել աշխատավարձերին հատկացվող գումարները և դրա համար կարող է վաճառել Մխիթարյանին և Օզիլին, քանի որ նրանք բարձր վարձատրվող ֆուտբոլիստների թվում են:

Ամենաթարմ