Սիրիական Աթ Թանֆ շրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազան չի անցնի Հորդանանի վերահսկողության ներքո Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո, Ամանը կպաշտպանի Սիրիայի հետ իր սահմանները, սակայն չի հատի դրանք: Այդ մասին РИА Новости-ին տված հարցարզույցում ասել է Հորդանանի ԱԳՆ ղեկավար Այման Սաֆադին:
«Ոչ: Աթ Թանֆը գտնվում է Սիրիայի տարածքում: Հորդանանը կպաշտպանի իր սահմանները, սակայն չի մտնի Սիրիա»,-ասել է նա: