Առողջապահության նախարարությունը ՀՀ-ում ներդնում է դեղերի կողմնակի ազդեցության հաղորդման բջջային հավելված։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Հավելվածը տեղայնացվել է հայերի համար, աշխատում է հայերեն լեզվով, ներառում է Հայաստանում գրանցված բոլոր դեղերը։


