Հենց Ռուսաստանը պատրաստ լինի, մենք կվերցնենք S-400-ները․ Չավուշօղլու

Հրապարակող՝

«Բռնագրաված հողերի խնդիրը պիտի լուծել», – Մևլութ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ֆինլանդիա կատարած այցի ժամանակ կրկին անդրադարձել է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնման հարցին:

«Հենց Ռուսաստանը պատրաստ լինի S-400-ները մատակարարել, մենք դրանք կվերցնենք», ասել է Չավուշօղլուն։

Իսկ նաօրեին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գլխավոր քարտուղար Հիթեր Վիլսոնը, նկատի ունենալով Թուրքիային, խիստ զգուշացում է արել. «Այն երկիրը, որն ունի S-400 ՀՕՊ համակարգեր, չեմ կարծում, որ կկարողանա գնել ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչներ»։

Ինչպես հայտնի է, ռուս-թուրքական այդ գործարքին ընդդիմանում է Վաշինգտոնը, որը բազմիցս Անկարային զգուաշացրել է, թե ինչ ծանր հետևանքներ կլինեն, եթե թուրքերը գնեն ռուսական ՀՕՊ համակարգերը:

Ամերիկյան կողմն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե ռուսական համակարգերը մատակարարվեն Թուրքիային, ապա F-35-ների մատակարարումը դադարեցվելու է:

Ամենաթարմ