fbpx
Սպորտ

16:36 17/5/2019

Յուվենտուսը միակ ակումբն է, ուր ցանկանում է տեղափոխվել Իկարդին

Մաուրո Իկարդին ամռանը կարող է փոխել ակումբը:

Իկարդին իր գործակալի` Վանդա Նառայի հետ, մի քանի շաբաթ առաջ համաձայնեցրել է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ. սա միակ ակումբն է, ուր նա ցանկանում է տեղափոխվել:

Նախնական համաձայնագիրը նախատեսված է 5 տարով, Իկարդիի աշխատավարձը տարեկան 8 մլն եվրո կկազմի:

Ֆուտբոլիստը խուսափում է Անտոնիո Կոնտեի հետ աշխատանքի հնարավորությունից, որը պետք է գլխավորի «Ինտերը», այդ իսկ պատճառով ցանկանում է հնարավորինս շուտ հեռանալ: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Վերեվ