«Դեմոկրատական Սիրիայի ուժեր» զինված կոալիցիայի գրոհայինները Սիրիայի արևելքում գրավել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների վերջին անկլավը: Այդ մասին, ըստ Газета.ру-ի, հայտնում է Reuters-ը` Լոնդոնոմ գտնվող «Մարդու իրավունքների պահպանման մոնիթորինգով զբաղվող սիրիական կենտրոն» կազմակերպությանը հղումով:
Նշվում է, որ ԴՍՈՒ-ի գրոհայինները ամերիկյան ՌՕՈՒ-ի աջակցությամբ ազատագրել են ահաբեկիչներից Էլ Բագու բնակավայրը: