fbpx
Տնտեսություն

Հեռախո՞ս, թե՞ պլանշետ. Հուավեյը նոր սմարթֆոն է թողարկել

Այն հեռախո՞ս է, թե՞ պլանշետ. թե՞ երկուսն էլ:

Տեխնոլոգիական գերիշխանության համար պայքարի մեջ գտնվող չինական հեռահաղորդակցման ոլորտի գիգանտ Հուավեյ ընկերությունը նոր՝ փոխակերպվող սմարթֆոն է թողարկել: Նոր հեռախոսի թողարկումից մի քանի օր առաջ Սամսունգ ընկերությունը նույնպես նմանատիպ սարքավորում էր ներկայացրել:

Հուավեյ Մեյթ X-ը իրենից ներկայացնում է 5G սարքավորում, որն ունի երկու արտաքին էկրան. 16,76 սանտիմետր երկարությամբ հեռախոսը կարող է փոխակերպվել 20,3 սանտիմետր երկարությամբ պլանշետի:

Պլանշետի լայնությունը մոտ 5,4 միլիմետր է, իսկ հեռախոսինը՝ 11 միլիմետր:

Հուավեյը նշում է, որ 5G հեռախոսը ներբեռնում է 4,6 գբ/վրկ արագությամբ, ինչը նշանակում է, որ այն 3 վայրկյանում կարող է ներբեռնել մեկ ամբողջական ֆիլմ:

Դեռ պարզ չէ, թե ինչքան կարող է դիմանալ նրա 4500 ամպեր/ժամ հզորությամբ մարտկոցը:

Հուավեյը թողարկել է նոր հեռախոսը Բարսելոնայի Mobile World Congress-ում կիրակի օրը:

Հուավեյը երրորդ կազմակերպությունն է, որն այդպիսի փոխակերպվող հեռախոս է ներկայացրել: Առաջինը թողարկվել է Royole FlexPai—ի կողմից 2018 թվականի վերջին, իսկ երկրորդը՝ Սամսունգի կողմից մի քանի օր առաջ:

Չնայած հեռախոսի կոմպակտ չափսերին, դուք, միևնույն է, խորը գրպանի կարիք կունենաք:

Mate X-ի գինը սկսվում է 2299 եվրոյից: Ակնկալվում է, որ այն վաճառքի դուրս կգա տարվա կեսերին:

 

Աղբյուրը՝ Euronews

Թարգմանությունը՝ Azat TV

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ