Դիաբին հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Ամենադիտվածներ

Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան Աբու Դիաբին որոշել է ավարտել կարիերան: Այս մասին ֆրանսիացին հայտարարել է RMC Sport 1 հեռուստաալիքի Footissime շոուի ընթացքում:

«Այսօր երեկոյան ես ընդունեցի Footissime-ի հրավերը, քանի որ կարևոր բան կա, որի մասին ցանկանում եմ հայտարարել: Ես պաշտոնապես ավարտում եմ կարիերաս»,- ասել է Դիաբին:

Վերջին անգամ կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել 2016 թվականի օգոստոսին` խաղալով «Մարսելի» կազմում: Դիաբին կարիերայի ընթացքում ավելի քան 20 վնասվածք է ստացել:

Կարիերայի մեծ մասը 32-ամյա Դիաբին անցկացրել է «Արսենալում», որի կազմում նա հանդես է եկել 2006-ից 2015 թվականներին: Լոնդոնյան ակումբի կազմում նա բոլոր մրցաշարերում 180 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 19 գոլի և 16 գոալյին փոխանցման հեղինակ:

Ֆրանսիայի հավաքականի կազմում նա 16 հանդիպման է մասնակցել` դառնալով 1 գոլի հեղինակ:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ