fbpx
Տնտեսություն

Վերջին 5 տարում հեռուստաընկերությունների գովազդային բյուջեները կրկնակի նվազել են

Վերջին հինգ տարվա ընթացքում հեռուստաընկերությունների գովազդային բյուջեները նվազել են 2 անգամ: Այս մասին ասել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հաշվարկներով՝ եթե 2013 թվականին հեռուստաընկերությունների բյուջեն կազմել է մինչև 35 մլն դոլար, ապա անցած տարի, տարբեր հաշվարկներով այն կազմել է 15-17 մլն դոլար:

«Հեռուստաընկերություններն այդ գումարը չունեն, որ ինքնակամ վերցնեն հանրօգուտ հաղորդումներ ստեղծեն: Մենք առաջարկում ենք ֆոնդ ստեղծել, իսկ տասնյակ նախարարություններ ժամանակին հարյուրավոր մլն դրամ են ծախսել անիմաստ՝ կերակրելով տարբեր, հանրությանը ոչ հանրօգուտ նախագծերի համար: Իրենց բյուջեներում և՛ կրթության ու գիտության նախարարությունը, և՛ մշակույթի նախարարությունը, և՛ ՊԵԿ-ը, և՛ պաշտպանության նախարարությունը, և՛ այլն, նրանք գումարներ ունեն հստակեցնելու հենց հաղորդումներ ստեղծելու և ցուցադրելու համար»,- ասել է Հակոբյանը:

Բանախոսի խոսքերով՝ իրենց հաշվարկներով դա բավական մեծ գումար է կազմում, եթե կարողանան միավորել այդ գումարները, ապա հնարավոր կլինի ստեղծել հանրօգուտ հաղորդումներ, ինչպես, օրինակ՝ մանկական, իրավական և այլ թեմաներով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ