Չեղարկվել է գեղասահքի Գրան Պրիի ֆրանսիական փուլը։
Այս մասին տեղեկացնում են Գեղասահքի միջազգային միության պաշտոնական կայքից։
Մրցաշարը պետք է անցակցվել նոյեմբերի 13-ից 15-ը՝ Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում։ Չեղարկման պատճառը տվյալ վայրում կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված իրավիճակն է։
Գրենոբլում հոկտեմբերի 14-ից պարետային ժամ է մտցված։
